Ուղևորային համալիրի դիմաց տեղակայված է 600 մեքենայի կանգառման հնարավորություն ունեցող անվտանգ, ծածկապատ ավտոկանգառը:
Ավտոկանգառի վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով օդանավակայանի տարածքում տեղադրվել է 7 վճարային տերմինալ. 4-ը՝ տեղադրված է առաջին հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ (յուրաքանչյուրի մոտ երկուական), 2-ը՝ երկրորդ հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ (յուրաքանչյուրի մոտ մեկական) և 1-ը՝ VIP սրահում:
Նախքան ավտոկայանատեղիից դուրս գալը, Դուք կարող եք վճարումն իրականացնել տերմինալով: Այսպիսով, Դուք կունենաք 10 րոպե ավտոկանգառից դուրս գալու համար: Ուղեփակոցից դուրս գալիս դրամարկղում պարզապես անհրաժեշտ է ներկայացնել մուտքի կտրոնը:
2020 թվականի հունվարի 15-ից գործում են կայանման նոր սակագները:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ տերմինալների միջոցով վճարելիս գները, որոնք գործել են մինչ օրս, կմնան անփոփոխ:
Կայանման վճարների գանձման ընթացակարգ՝
-
յուրաքանչյուր ավտոմոբիլի կայանման վճարը հաշվարկվում է մուտքի արգելափակոցի մոտ կտրոնը ստանալու պահից,
-
ուղևորների նստեցման և իջեցման նպատակով ավտոմոբիլի մուտք գործելու համար մուտքի արգելափակոցի մոտ կտրոնը ստանալու պահից մինչև ելքի արգելափակոցի հատումն ընկած մինչև 10 (տասը) րոպե ժամանակահատվածում որևէ վճար չի գանձվում:
Վճարային տերմինալով վճարում կատարելու դեպքում.
-
թեթև մարդատար ավտոմոբիլի (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլ) 1 (մեկ) ժամվա կայանման վճարը կազմում է 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ,
-
թեթև մարդատար ավտոմոբիլի (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլ) 4-ից 24 ժամ կայանելու դեպքում 1 (մեկ) օրվա կայանման վճարը կազմում է 2.000 (երկու հազար) ՀՀ դրամ,
-
թեթև մարդատար ավտոմոբիլի (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլ) 120-ից 720 ժամ (5-30 օր) կայանելու դեպքում կայանման վճարը կազմում է 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ:
Ավտոկայանատեղի խցիկում վճարում կատարելու դեպքում կգործեն հետևյալ սակագները՝
-
թեթև մարդատար ավտոմոբիլի (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլ) 1 (մեկ) ժամվա կայանման վճարը կազմում է 800 (ութ հարյուր) ՀՀ դրամ,
-
թեթև մարդատար ավտոմոբիլի (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլ) 4-ից 24 ժամ կայանելու դեպքում 1 (մեկ) օրվա կայանման վճարը կազմում է 3.000 (երեք հազար) ՀՀ դրամ,
-
թեթև մարդատար ավտոմոբիլի (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլ) 120-ից 720 ժամ (5-30 օր) կայանելու դեպքում կայանման վճարը կազմում է 15.000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
Միկրոավտոբուսների և ավտոբուսների կայանման համար վճարում պետք է իրականացնել միայն դրամարկղում՝ կայանատեղիի վերջնական ելքի մոտ.
-
միկրոավտոբուսի (ուղևորների համար նախատեսված 9-17 նստատեղ ունեցող ավտոմոբիլ) մեկանգամյա մուտքի վճարը (առավելագույնը մինչև 24 ժամ կայանման իրավունքով) կազմում է 2.000 (երկու հազար) ՀՀ դրամ: Առաջին մուտքի կայանման 24 ժամը ավարտվելուց հետո յուրաքանչյուր հաջորդող կայանման ժամը կհանդիսանա համապատասխանաբար ևս մեկ մուտք (առավելագույնը մինչև 24 ժամ կայանման իրավունքով):
-
Ավտոբուսի (ուղևորների համար նախատեսված 17-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլ) մեկանգամյա մուտքի վճարը (առավելագույնը մինչև 24 ժամ կայանման իրավունքով) կազմում է 3.000 (երեք հազար) ՀՀ դրամ: Առաջին մուտքի կայանման 24 ժամը ավարտվելուց հետո յուրաքանչյուր հաջորդող կայանման ժամը կհանդիսանա համապատասխանաբար ևս մեկ մուտք (առավելագույնը մինչև 24 ժամ կայանման իրավունքով):
Կայանման կտրոնի կորստի դեպքում հարկավոր է վճարել 20.000 ՀՀ դրամ: Այս դեպքում վճարումը պետք է իրականացնել միայն դրամարկղում:
Համաձայն մուտքի տոմսի տվյալների՝ վճարման ենթակա գումարի վերջնական հաշվարկն իրականացվում է նախքան վերջնական ելքը (վճարային տերմինալների միջոցով կամ դրամարկղերում): Կայանատեղերի վճարման համակարգը թույլ չի տալիս կատարել կայանման վճարներ նախապես:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 1-87 հեռախոսահամարով, իսկ տերմինալի հետ կապված խնդիրների դեպքում կարող եք դիմել Կոնվերս Բանկին հետևյալ հեռախոսահամարով՝ +37410511211 կամ մոտենալ բանկի «Զվարթնոց օդանավակայան» մասնաճյուղ, որը գտնվում է օդանավակայանի երկրորդ հարկում՝ մեկնման սրահում: