Հարգելի՛ հյուրեր,
Հաճախորդների սպասարկման ծառայության անձնակազմն ուրախ է ողջունել Ձեզ Բիզնես սրահում: Ձեր գոհունակությունը մեր առաջնային նպատակն է: Ուրախ ենք օգնել զգալու Ձեզ ինչպես տանը՝ թեկուզ տանից հեռու:
Դուք կարող եք օգտվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բիզնես սրահի կողմից ընձեռվող հետևյալ լրացուցիչ հնարավորություններից՝
- 24 ժամ հասանելիություն,
- անվճար նախուտեստներ և ըմպելիքներ,
- ալկոհոլային խմիչքների լայն ընտրանի,
- սուրճ և թեյ,
- ամսագրեր,
- անվճար Wi-Fi,
- լոգանք ընդունելու հարմարություններ,
- հանգստի տարածք,
- արբանյակային հեռուստատեսություն,
- հանդիպումների սենյակ,
- երեխային քնեցնելու վայր,
- ծխարան:
Ի լրումն ավիաընկերությունների՝ բիզնես դասից օգտվող ուղևորների՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բիզնես սրահը ողջունում է նաև հետևյալ քարտապաններին՝
- Priority Pass,
- Lounge Key,
- Diners Club,
- Dragon Pass,
- Converse Bank Premium,
- էկոնոմ դասի ուղևորներին (Բիզնես սրահի ընդունարանում լրացուցիչ 20.000 ՀՀ դրամ վճարելու դեպքում):
Գտնվելու վայրը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահ
Աշխատանքային ժամեր՝ 24/7