Եթե Դուք հայտնաբերել եք, որ Ձեր ուղեբեռը բացակայում է, ապա մինչև ժամանման սրահից դուրս գալը անհրաժեշտ է մոտենալ Կորած և գտնված իրերի բաժին, որը գտնվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահի ուղեբեռների ստացման երրորդ ժապավենի դիմաց: 

Կորած և գտնված իրերի բաժինը ուղևորների ներկայանալուն պես իրականացնում է նրանց ընդունելությունը, սպասարկումը, ինչպես նաև կորցված ուղեբեռների որոնումը, վնասված և թալանված ուղեբեռների արձանագրումը:

Կորած և գտնված իրերի բաժինը նաև իրականացնում է ուղեբեռների պահեստավորման գործառույթ:

Պահեստը վերահսկվում է տեսախցիկներով 24 ժ:

Մենք աշխատում ենք ամենօրյա գրաֆիկով՝ 24 ժամ:

Մեզ հետ հնարավոր է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով`

+374 10 493000, ներք. 7226  կամ 7210

ինչպես նաև էլեկտրոնային փոստով`

lost&found@aia-zvartnots.aero

Վնասված / Թալանված ուղեբեռ

Եթե Ձեր ուղեբեռը բացակայում է, ապա այդ մասին հարկավոր է տեղեկացնել Կորած և գտնված իրերի բաժին մինչև օդանավակայանի ժամանման սրահից հեռանալը:

Եթե  ուղեբեռը ժամանել է վնասված կամ թալանված, ապա ուղևորը  պետք է դիմի Կորած և գտնված իրերի բաժին մինչև ուղեբեռների ստացման սրահը լքելը: Մեր աշխատակիցները կկազմեն համապատասխան արձանագրություն, որն իր մեջ կներառի վնասված ուղեբեռի նկարագրությունը, քաշը, նկարները, ինչպես նաև ուղևորի կոնտակտային տվյալները:

Կորած և գտնված իրերի բաժնում ուղևորին կտրամադրվի վնասված ուղեբեռի արձանագրությունը և փոխադրող ավիաընկերության տվյալները՝ հետագա գործողությունների համար:

Եթե ուշացած ուղեբեռն առաքվել է վնասված  կամ  թալանված, ապա անհրաժեշտ է առաքման ծառայության աշխատակցի ներկայությամբ համապատասխան նշում կատարել առաքման արձանագրության մեջ և կապ հաստատել Կորած և գտնված իրերի բաժնի հետ՝ վնասված ուղեբեռի արձանագրություն կազմելու նպատակով:

Ուշացած ուղեբեռ

Դուք կարող եք նաև կազմել այդ արձանագրությունն առցանց՝ համացանցի միջոցով որոշ ավիաընկերությունների համար:

Աշխատակիցները կարձանագրեն ուշացած ուղեբեռի փաստը, և Դուք կստանաք անհատական համարով արձանագրության օրինակ: Օգտագործելով անհատական արձանագրության համարը՝ Դուք կարող եք ստուգել Ձեր ուշացած ուղեբեռի կարգավիճակը համապատասխան համացանցային կայքում (նայել ներքոնշյալ հղումը), կամ Դուք կարող եք դիմել Կորած և գտնված իրերի բաժին, որն աշխատում է շուրջօրյա:

Ուղեբեռի վերահսկման համակարգ World Tracer

Ուղեբեռի ժամանելուց հետո մենք կկազմակերպենք ուղեբեռի անվճար առաքում Ձեր կողմից նշված հասցեով: Ծառայությունը գործում է որոշ ավիաընկերությունների համար: Ուղեբեռների առաքումը Երևան քաղաքում կարող է կատարվել 12 ժամվա ընթացքում, իսկ Հայաստանի մարզեր՝ 48 ժամվա ընթացքում:

Կորած և գտնված իրերի բաժինը կփնտրի Ձեր ուշացած ուղեբեռն առաջին 5 օրվա ընթացքում, դրանից հետո ուշացած ուղեբեռի վերաբերյալ պատասխանատվությունը և փնտրման աշխատանքներն իրականացվում են չվերթն իրականացնող ավիաընկերության կողմից՝ գտնվելով նրա պատասխանատվության ներքո: