Օդանավակայանի ամբողջ տարածքում տեղադրված են վարդակներ, որոնց միջոցով Դուք կարող եք լիցքավորել ուղևորության ընթացքում Ձեզ հետ վերցրած անհրաժեշտ սարքերը:
Բջջային օպերատորներ
Զվարթնոց միջազգային օդանավակայանի ժամանման սրահում, ինչպես նաև ուղեբեռի ստացման գոտու ելքի մոտ տեղակայված են Beeline, VivaCell MTS և UCom հեռախոսային կապերի տաղավարներ: Կապի ծառայություններից օգտվելու համար հարկավոր է ներկայացնել միայն անձնագիր` մատուցվող ծառայությունների համար պայմանագիր կնքելու նպատակով:
Նշենք նաև, որ մեկնման սրահի ելքի մոտ գտնվում է «Твоя связь» ծառայությունը, որտեղից կարող եք ձեռք բերել SIM քարտեր, որոնք հասանելի են միայն Ռուսաստանի Դաշնությունում: