«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բեռնային համալիրը գործում է 1998 թվականից, և այն հանդիսանում է տարածաշրջանում լավագույն կահավորված բեռնային պահեստներից մեկը:


«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բեռնային համալիրն ունի՝ 

  • 10.000 մ2 պահեստային տարածք,
  • տարեկան 100.000 տոննա բեռ սպասարկելու հնարավորություն,
  • 12 մ բարձրության առաստաղ,
  • հատուկ բեռներ սպասարկելու համար անհրաժեշտ հատուկ սարքավորումներ,
  • 1.050 մ2 սառնարանային համալիր,
  • 24-ժամյա նկարահանող տեսախցիկներ (CCTV), անվտանգության, էլեկտրական պաշտպանության և հրդեհային համակարգեր:


Բեռնային համալիրն ապահովում է `

  • ժամանակակից սարքավորումներով բեռների սպասարկման ծառայություն,
  • բեռների շուրջօրյա սպասարկման ծառայություն,
  • բոլոր տեսակի բեռների սպասարկում, ներառյալ` AVI, DGR, HUM, PER, VAL,
  • մաքսային պահեստային ծառայություններ,
  • բեռի ժամանման մասին հաճախորդին ծանուցում,
  • համալիրի ծառայությունների դրամարկղային գործառնություններ,
  • տարանցիկ տեղափոխում օդային փոխադրամիջոցներով: